Արգենտինայի հարկային կարգավորիչ մարմինը մեղադրել է բրիտանական HSBC բանկին՝ հարկերի վճարումից խուսափելու հարցում ավելի քան 4000 արգենտինացու օգնելու համար: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը: Կարգավորիչ մարմնի տվյալներով՝ բանկն օգնել է հաճախորդներին տեղափոխել գումարը Շվեյցարիայում գրանցված գաղտնի հաշիվներ:
Գործով խուզարկություններ են անցկացվել Բուենոս Այրեսոմ HSBC-ի գրասենյակներում: Երեք հաստատությունների, որոնք ներառված են եղել HSBC-ի արգենտինական մասնաճյուղում, կասկածել են սխեմային նպաստելու համար:
Բանկը հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ հարգում է արգենտինական օրենքը: