Չինացի հնագետները երկրի կենտրոնական Հենան մարզում պեղումների ժամանակ հայտնաբերել են ճենապակու նոր տեսակ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Վերջին երկու տարում ճենապակու 1000-ամյա արհեստանոցների Ժույաո շրջանում հայտնաբերվել է ավելի քան 1.2 մլն բեկոր: Շնորհիվ մասնագետների ջանքերի՝ վերականգնվել է 287 ճենապակե աշխատանք:
Պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են վառարաններ և հնագույն վարպետների գործիքներ:
Փորձագետների խոսքով՝ ճենապակու նոր տեսակն արտադրվել է թրծման ցածր ջերմաստիճանում: Ճոխ զարդանախշերն ու հազվագյուտ ձևերը թույլ են տալիս մասնագետներին կարծել, որ դրանք նախատեսված են եղել ոչ թե կենցաղում, այլ զոհաբերության ժամանակ կիրառության համար: