Արտասովոր դեպք է տեղի ունեցել Մադրիդում, որն անմիջապես հայտնվել է իսպանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Կարմեն Մարտինես Այուդոն զրկվել է բնակարանից այն բանից հետո, երբ նրա որդին չի կարողացել կատարել ապառիկ վճարումները՝ կուտակելով 40.000 եվրո պարտք:
Այս պատմության մասին իմացել են նաև մադրիդյան «Ռայո Վալեկանո» ֆուտբոլային ակումբի ղեկավարներն ու որոշել օգնել 85-ամյա տատիկին:
Նրանք բնակարան են վարձակալել տատիկի համար ու պարտավորություն ստանձնել վարձը վճարել ցմահ: Դրանից հետո 85-ամյա Կարմեն Մարտինեսը որոշել է ընդմիշտ կրել «Ռայո Վալեկանո»-ի մարզաշապիկն ու այդ պատմությունը պատմում է բոլորին: