Բրյուսելի իշխանությունները մտադիր են քաղաքի կենտրոնի զգալի մասը վերածել հետիոտնային գոտիների: Այս մասին հայտնում է տեղական RTL հեռուստաալիքը՝ հղում անելով Բելգիայի մայրաքաղաքի ղեկավարությանը:
Նրա տեղեկությամբ՝ Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայերը քաղաքի պատմական կենտրոնի նոր ծրագիր է ներկայացրել, որի իրագործումից հետո այնտեղ հետիոտնային գոտիները կկրկնապատկվեն: «Կենտրոնը շատ մարդկանց վախեցնում է իր անհասանելիությամբ մեծ խցանումների և ավտոմեքենաների մեծ թվի պատճառով: Մարդիկ պարզապես չեն ուզում գնալ այնտեղ զբոսնելու, լավ ժամանակ անցկացնելու»,- մեջբերում է հեռուստաալիքը քաղաքապետարանի նեկայացուցիչների խոսքը:
Կենտրոնական շատ փողոցների երթևեկությունը, որոնք չեն վերածվի հետիոտնային գոտիների, միակողմանի կդառնա: «Խելացի» լուսացույցներ կդրվեն, որոնք կաշխատեն տրանսպորտային հոսքի խտությունից կախված: Բացի դրանից՝ հետիոտնային կենտրոնում անվճար տրամվայ կհայտնվի, որով Բրյուսելի բնակիչներն ու հյուրերը կկարողանան տեղաշարժվել քաղաքի պատմական կենտրոնում: