Ամերիկացի գործարարները Անջելինա Ջոլիին շատ են սիրում: Դերասանուհին այնքան ճանաչված է, որ շատերն ուզում են ոչ միայն նրան նման լինել, այլև «փոքրիկ Ջոլիներ» ունենալ: Համացանցում հայտնվել է Բրեդ Փիթի կնոջ նմանակին գտնելու մի հայտարարություն: Նրա ձվաբջջի համար 30 հազար դոլար են առաջարկում, հաղորդում է TMZ-ը:
Սկանդալային հայտարարությունը տեղադրվել է Կալիֆոռնիայի համալսարանի կայքում:
«Մենք փնտրում ենք մի կնոջ, ով նման կլինի Անջելինա Ջոլիին: Նա պետք է սպիտակամորթ թխահեր լինի՝ բարձր այտոսկրերով և ճակատով: Դուք երկու սեանսի համար 30 հազար դոլար վաստակելու հնարավորություն ունեք»,- ասվում է Beverly Hills Egg Donation ընկերության ներկայացուցիչների կողմից ամերիկյան հեղինակավոր ԲՈՒՀ-ի կայքում թողած հայտարարության մեջ:
Անջելինա Ջոլիի արձագանքն այս հայտարարությանը հայտնի չէ: