Ճապոնական Sony-ի համար դժվար ժամանակներ են վրա հասել, արտադրողը լուրջ վնասներ է կրում: Ընկերության թանկարժեք արտադրանքը չի կարողանում մրցել չինական էժանագին էլեկտրոնիկայի հետ: Կրկին շահավետ դառնալու համար Sony-ն որոշել է հրաժարվել տարբեր մոդելների հեռուստացույցներ և սմարթֆոններ արտադրելուց, գրում է hitech.vesti.ru-ն:
Sony-ն հիմնականում PlayStation խաղային սարքավորումներ և տեսախցիկների համար նախատեսված սենսորներ է արտադրելու: Ներկա պահին սմարթֆոնների բիզնեսը ընկերության անկման հիմնական պատճառն է հանդիսանում: Sony-ում հայտարարել են, որ պատրաստ են բջջային շուկայում նվազեցնել իրենց մասնաբաժինը միայն իրենց բիզնեսն ավելի շահավետ դարձնելու համար:
Թե որ մոդելներն է Sony-ն պատրաստվում հանել արտադրությունից, հայտնի չէ: