Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երկրի Գերագույն ռադայի կողմից հաստատվել է կառավարության ղեկավարի պաշտոնին: Նրա թեկնածության օգտին են քվեարկել 341 խորհրդարանական, 2-ը դեմ են քվեարկել, 7-ը` ձեռնպահ: Այս մասին գրում է TASS-ը:
Նշվում է, որ Գերագույն ռադային Յացենյուկի թեկնածությանը սատարել առաջարկել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Օրենքով նախագահը 15 օր ունի վաչապետ առաջարկելու որոշում ընդունելու համար: Այս դրությամբ ինձ համար բավական է 15 վայրկյանը: Ես ստորագրում եմ փաստաթուղթը և պատգամավորական խմբավորումների կոալիցիային առաջարկում Ուկրաինայի վարչապետի պաշտոնում Արսենի Յացենյուկի թեկնածությունը. Առաջարկում եմ սատարել նախագահի և կոալիցիայի առաջարկությանը»,- ասել է նա: