Արգենտինայի մայրաքաղաք Բուեյնոս Այրեսում տրանսպորտի աշխատողների գործադուլը և էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հինգշաբթի՝ օրվա առաջին կեսին, կաթվածահար են արել մայրաքաղաքը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Առավոտյան ժամը 4-ից մինչև ժամը 7-ը տևած գործադուլին մասնակցել են քաղաքային ավտոբուսների վարորդները, գնացքների մեքենավարները, չեն աշխատել մետրոն և օդանավակայանները: Գործադուլի ավարտից հետո Բուեյնոս Այրեսի մի շարք շրջաններում խափանվել է էլեկտրամատակարարումը, որի հետևանքով քաղաքի փողոցները չեն լուսավորվել: