Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին խոսել է Լոնդոնի «Արսենալ»-ի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի փայլուն խաղի մասին, հաղորդում է BT Sport-ը:
– Ինձ միշտ էլ դուր է եկել Ալեքսիսի խաղը: Նա հիանալի էր հանդես գալիս «Բարսելոնա»-ի կազմում: Իմ կարծիքով, նա հիանալի հանդիպումներ անցկացրեց Չիլիի ազգային հավաքականի կազմում:
Նա փայլուն ֆուտբոլիստ է, ակտիվ է բոլոր գրոհների ժամանակ և աչքի է ընկնում իր տեխնիկայով: Հաճույք եմ ստանում նրա խաղից,- հայտարարել է վան Պերսին: