Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը դպրոցում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունը քիչ առաջ հաստատել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Քննչական կոմիտեում քննվող քրեական գոչրծի շրջանակներում Գայանե Մարգարյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»,- ասել էՍոնա Տռուզյանը:
Մանրամասները՝սկզբնաղբյուր կայքում