Կաթվածի զարգացման պատճառներից մեկը պարանոցային զարկերակի դիսեկցիան է: Պարանոցային զարկերակի դիսեկցիայի դեպքում անոթի մոտ գտնվող նյարդերը կծկվում են և արյան զեղում է տեղի ունենում, ինչն էլ հանգեցնում է ուղեղի վնասվելուն: Այս մասին գրում է Meddaily-ն:
Լոնդոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ միջին տարիքի աղջիկները և կանայք` PHACTR1 գենային տարբերակով, ավելի հազվադեպ են տառապում պարանոցային զարկերակի դիսեկցիայից։