Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Դեսպան Ղազարյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Լեհաստանի ԱԳ փոխպետքարտուղարին

Այսօր Լեհաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Էդգար Ղազարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Լեհաստանի ԱԳ փոխպետքարտուղար Տոմաշ Օրլովսկուն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխպետքարտուղար Օրլովսկին դրական է գնահատել հայ-լեհական հարաբերությունները` վստահություն հայտնելով, որ դրանք հետագայում ավելի կընդլայնվեն և կխորանան` ի նպաստ երկու երկրների բարեկամության:

Փոխպետքարտուղարը նշել է, որ Լեհաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, և պատրաստ է քննարկել արդյունավետ համագործակցությանն առնչվող բոլոր այն հարցերը, որոնք կարող են նպաստել դրանց ակտիվացմանը: Տոմաշ Օրլովսկին հաջողություն է մաղթել նորանշանակ դեսպանին իր առաքելության ընթացքում և հույս հայտնել, որ նա իր նպաստը կբերի հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ղազարյանը նշել է, որ Հայաստանը նույնպես կարևորում է Լեհաստանի հետ համագործակցության ընդլայնումը և վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի հայ-լեհական բարեկամական հարաբերությունների ակտիվացման և խորացման համար։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական համագործակցության, մշակութային ոլորտներում շփումների ակտիվացման ուղղությամբ իրականացվող քայլերը: Առանձնահատուկ կերպով նշվել է լեհահայ համայնքի` երկու ժողովուրդների բարեկամության և ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի ու դերի մասին: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում