Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը հայտարարել է, որ թիմի բելգիացի պաշտպան Տոմաս Վերմալենը պետք է անհապաղ վիրահատվի:
Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը կուղևորվի Ֆինլանդիա, որտեղ կվիրահատվի հաջորդ շաբաթ:
Ապաքինման համար ֆուտբոլիստից կպահանջվի 4-ից 6 ամիս: