Թուրինջը կանխում է ճարպակալումը։ Դրական ազդեցությունը գրանցվում է նյութափոխանակության բարելավման շնորհիվ: Ամերիկացի ուսումնասիրողների հրապարակած եզրակացությունները գիտականորեն հիմնավորում են շատ դիետաներում թուրինջի և դրա հյութի ներառումը, գրում է nature.health-ua.org-ը:
Թուրինջի հյութի մեջ շատ ակտիվ միացություններ կան, որոնք կարող են ուղղակիորեն ազդել մետաբոլիզմի վրա, ենթադրում են Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի ուսումնասիրողները:
Նարինգենինը, որը պարունակվում է թուրինջում, կենսաբանորեն ակտիվ միացություն է, որը ավելորդ քաշից ազատվելու գործում մեծ դեր է կատարում:
Նարինգենինի կիրառմամբ մկների վրա կատարված ուսումնասիրությունը օգնել է կենդանիների մարմնի ծավալը նվազեցնել 18%-ով՝ նվազեցնելով գլյուկոզայի, ինսուլինի և տրիացիլգլիցերիդների մակարդակը: «Թուրինջի հյութը նվազեցրել է շաքարախտի ցուցանիշները»,- հայտնել են ուսումնասիրության հեղինակները, ովքեր պատրաստվում են հետագայում նարինգենինը կիրառել որպես այլընտրանք արդեն գործող դեղորայքին: