Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածր կալորիականություն ունեցող դիետաները կարող են դանդաղեցնել ծերացման գործընթացը` ազդելով գեների մեծ քանակության ակտիվության վրա: Այս մասին գրում է Kedem.ru-ն: Գիտնականները ենթադրում են,որ կալորիաների, հատկապես ածխաջրածինների սահմանափակումը կարող են կառավարել մեծ քանակությամբ գեների գործառույթները` ազդելով ծերացման գործընթացի վրա:
Ըստ գիտնականների` նման դիետան նաև նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի կաթվածի վտանգը, ինչպես նաև ազդում է հիշողության և ուղեղի գիտակցական հատվածների վրա: