Իտալական «Ռոմա»-ի պաշտպան Մայկոնը, ով բաց է թողել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` ԲԿՄԱ-ի (1:1) դեմ հանդիպումը, այսօր մարզվել է թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է TMW-ն:
Ամենայն հավանականությամբ, 33-ամյա բրազիլացին կարող է մասնակցել Իտալիայի առաջնության 13-րդ տուրի` «Ինտեր»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, Հռոմում: