Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կապանում անչափահաս աղջիկն ամիսներ շարունակ հանձնվել է պարսիկ վարորդներին՝ սեռական շահագործման

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արամայիս Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Այս գործը մի անգամ արդեն քննվել է վերաքննիչ դատարանում: Իսկ դրանից առաջ Անժելա Ս.-ի, Սիրուն Ք.-ի և Արամայիս Հ.-ի գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ վանաձորցիներ, 42-ամյա Անժելան և 48-ամյա Սիրունը, ինչպես նաև 53-ամյա կապանցի Արամայիսը հանցավոր գործունեություն են ծավալել Կապանում:

2012 թվականի ընթացքում Անժելան շահագործման նպատակով խաբեությամբ հավաքագրել, Կապան է տեղափոխել և Կապանի Գործարանային թաղամասում գտնվող ավտոկայանատեղիում պոռնկության շահագործման մեջ է դրել… աղջիկ երեխայի:

Անչափահաս աղջկան առաջարկել են ավտոկայանատեղիում հանգրվանող պարսիկ վարորդներին:

Անժելան ու Սիրունը, ըստ մեղադրանքի, տիրացել են երեխայի մատուցած սեռական ծառայությունների դիմաց պարսիկների վճարած գումարներին:

Բացի այդ, Անժելան, գույքային օգուտ ստանալով, նպաստել է երկու և ավելի անձանց՝ Սիրունի և Հ.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Անժելան ապօրինի պահել և օգտագործել է Հ.-ի անձնական կյանքի տեղեկությունները, կատարել է սուտ մատնություն՝ Հ.-ին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության կատարման համար:

Սիրունը, հնագույն մասնագիտությամբ զբաղվելուն զուգահեռ, ըստ մեղադրանքի, վերը հիշատակված երեխային պահել է պոռնկության շահագործման վիճակում:

Երրորդ ամբաստանյալը՝ Արամայիսը, «Կապանի ավտոդպրոց» ՍՊԸ-ի տնօրենն է:

Ըստ մեղադրանքի՝ երկու և ավելի անձանց պոռնկությանը նպաստելու դիտավորությամբ ավտոդպրոցի տարածքում գտնվող ավտոտնակը նա տրամադրել է Անժելային, Սիրունին, Հ.-ին և հավաքագրված անչափահաս աղջկան, ովքեր այնտեղ պարբերաբար սեռական հարաբերություններ են ունեցել պարսիկ վարորդների հետ:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Անժելան մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 1-ին մասով, 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 144 հոդվածով, 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և վերջին հաշվով դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման ու 100 հազար դրամ տուգանքի:

Սիրունը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-132.2 հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել 7 տարի ազատազրկման: Սիրունը չի բողոքարկել դատավճիռը:

Արամայիսը պոռնկությանը նպաստելու համար վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի 11 ամիս 27 օր ազատազրկման:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` պատիժները մեղմացնելու առումով, սկզբում բողոքարկել էին Անժելան ու Արամայիսը:

Վերաքննիչ քրեական դատարանը մեղմացրել էր միայն Արամայիսի պատիժը. նրան ենթարկել էր պայմանական դատապարտության ու սահմանել էր փորձաշրջան:

Անժելայի մասով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվել էր անփոփոխ:

Արամայիսի մասով վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել մեղադրողը՝ պնդելով, թե Արամայիսի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը հիմնավորված չէ: Կատարած արարքի համար Արամայիսը պետք է իրական ազատազրկում կրի:

Վերաքննիչ դատարանի հիմնավորումները պայմանական դատապարտության կիրառման հարցում համոզիչ չէին եղել նաև վճռաբեկ դատարանի համար:

Արամայիսի մասով վերաքննիչ քրեական դատարանի որոշումը դատական վերին ատյանի կողմից բեկանվել էր, այդ մասով գործը վերստին ուղարկվել էր վերաքննիչ դատարան՝ այլ կազմով քննելու:

Եվ երկրորդ պտույտով՝ միայն Արամայիսի վերաքննիչ բողոքի մասով, վերաքննիչ դատարանը այլ կազմով վերստին անդրադարձավ այս տհաճ գործին:

Դատական նիստին չէր ներկայացել մեղադրողը: Նա դատարանին տեղեկացրել էր, որ չի կարող մասնակցել նիստին, միաժամանակ խնդրել էր նիստն անցկացնել իր բացակայությամբ: Միգուցե վճռաբեկի բեկանումից հետո ենթադրվել է, թե վերաքննիչը երկրորդ անգամ Արամայիսի նկատմամբ պայմանական դատապարտություն չի կիրառի:

Վերաքննիչ դատարան էին ժամանել ինքը՝ ազատության մեջ գտնվող Արամայիսը, և նրա շահերի պաշտպան, փաստաբան Իրինա Մանուկյանը:

Դատարանը ամբաստանյալ Արամայիսի ինքնությունը ճշտելու ընթացքում պարզեց, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռում ամբաստանյալի մասին տեղեկությունները թերի են:

Արամայիսը նախ ասաց, թե ինքը ֆիզիկապես առողջ է: Բայց դատավորների ասածը նա համարյա չէր լսում, պաշտպանը բարձրաձայն կրկնում էր իր պաշտպանյալի համար: Ամբաստանյալը ամաչելով ասաց, թե աջ ականջը չի լսում: «Բա ասում ես՝ ֆիզիկապես առողջ եմ»,- տարակուսեցին դատավորները: «Ձախ ականջս աշխատում ա»,- համեստորեն ասաց Արամայիսը:

Հետո հայտնեց նաև, որ աջ աչքն էլ չի տեսնում: Եվ ընդհանրապես, ինքը 2-րդ խմբի հաշմանդամ է: Հաշմանդամ է դարձել Արցախյան պատերազմի ժամանակ, որին 1988 թվականից ակտիվորեն մասնակցել է նախ որպես երկրապահ-կամավորական, ապա անցել է ազգային բանակ ու մինչև 1997 թվականը եղել է… գումարտակի հրամանատար: Վիրավորվել է: Ունի մարտական պարգևներ, 14 մեդալի է արժանացել, այդ թվում՝ «Արիության համար» մեդալի:

Դատավորներն ամոթանք տվեցին Արամայիսին, որ նման կենսագրություն ունենալով՝ հայտնվել էր մարմնավաճառ կանանց խմբի մեջ, նպաստել նրանց անբարո վարքուբարքին:

«Սխալ եմ արել, հասկանում եմ, բայց սիրահարվել էի Անուշին, դրա պատճառով սայթաքեցի…»:

Խոսքը երևի Արամայիսի հետ դատված Անժելայի դստեր մասին էր՝ Արամայիսից տարիքով բավական փոքր, մոր «թևի տակ» նույնպես անբարո կյանքով ապրած աղջկա, ով որոշ ժամանակ, մոր գիտությամբ, «գլխապտույտի» մեջ էր պահել Արամայիսին…

Ներկա պահին Արամայիսը իր ընտանիքի գրկում է՝ ինչպես ասաց նրա շահերի պաշտպանը:

Արամայիսն էլ ասաց, որ 4 երեխա ունի, 12 թոռ: Վերջերս մահացել է Արամայիսի մայրը: Արամայիսը՝ հաղթանդամ տղամարդ, ներկայացրեց մոր մահվան վկայականը և արտասվեց իրական արցունքներով, ոչ դերասանաբար:

Արամայիսը միացավ իր շահերի պաշտպանին ու պնդեց վերաքննիչ բողոքը՝ խնդրելով իր նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, իրական ազատազրկման չդատապարտել՝ հաշվի առնելով իր կենսագրությունը, ընտանեկան ու առողջական վիճակը… Նա հավաստիացրեց, որ այլևս երբեք կատարած սխալը չի կրկնի…

Վերաքննիչի դատավորները երկար մնացին խորհրդակցական սենյակում:

Վերջապես հրապարակվեց որոշումը: Արամայիսի վերաքննիչ բողոքը բավարարվեց: Նա մեղավոր ճանաչվեց պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, վերջին հաշվով դատապարտվեց 2 տարի 11ամիս 27 օր ազատազրկման՝ առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելու: Ապա Արամայիսի նկատմամբ կիրառվեց պայմանական դատապարտություն և սահմանվեց 2 տարի փորձաշրջան:

Արամայիսի պատժի մեղմացումը պայմանավորված էր նրա մարտական ուղիով, երկրի պաշտպանության ոլորտում ունեցած ծառայություններով, ստացած պարգևներով, առողջական վատ վիճակով:

Պայմանական դատապարտության հետ միասին Արամայիսը շատ ծանր հանդիմանություններ «ստացավ» իր կատարածի պատճառով և դատարանի դահլիճից դուրս եկավ ազատ, բայց գլխահակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում