Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն, ով ավելի հայտնի է Պելե անունով, տեղափոխվել է Սան-Պաուլուի` Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոց, հաղորդում է The Telegraph-ը:
74-ամյա բրազիլացին վերջին ամսվա ընթացքում երկրորդ անգամ է տեղափոխվում հիվանդանոց:
Նոյեմբերին Պելեին վիրահատել են` հեռացնելով նրա երիկամներում եղած քարերը:
Բժիշկների խոսքերով` Պելեն իրեն լավ է զգում, սակայն պետք է մնա բժիշկների հսկողության ներքո: