Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրանչեսկ Ֆաբրեգասը խոսել է իր մարզավիճակի մասին, հաղորդում է The Telegraph-ը:
«Զգում եմ, որ ցուցադրում եմ իմ լավագույն խաղը: Սկսել եմ ավելի լավ տեսնել խաղադաշտը և խաղընկերներին: Ինձ անչափ երջանիկ եմ զգում «Չելսի»-ում:
«Բարսելոնա»-ում երբեմն խաղում էի կեղծ 9 համարով: Ես դա անում էի թիմի շահերից բխելով, իսկ այստեղ ամեն ինչ այլ է: Ես այստեղ հաճույք եմ ստանում իմ խաղից»,- հայտարարել է Ֆաբրեգասը: