Թուրինի «Յուվենթուս»-ի իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն հայտարարել է, որ չի պատրաստվում արցունքներ թափել Իսպանիայի հավաքական չհրավիրվելու համար, հաղորդում է Goal.com-ը:
– Լաց չեմ լինի, եթե ինձ չհրավիրեն հավաքական: Իմ գործը լավ խաղ ցուցադրելն է: Չեմ պատրաստվում հուսալքվել,- հայտարարել է Լյորենտեն:
Հիշեցնենք, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված են իսպանական մի շարք ակումբներ: