Իտալական «Միլան»-ի նախկին ավագ Պաոլո Մալդինին խոսել է երիտասարդ ֆուտբոլիստների մասին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
«1950-ականներից «Միլան»-ում միշտ էլ եղել են Մալդինիներ: Ավագի թևկապը ինձ տրամադրել է իմ հայրը: Դե Շիլյոն կարող է կրկնել իմ ուղին «Միլան»-ում:
Ես նույնպես երիտասարդ եմ եղել և հաճախ շեղվել եմ ճիշտ ճանապարհից, սակայն հասցրել եմ կանգ առնել ճիշտ ժամանակին»,- հայտարարել է Մալդինին: