Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Դեկուն խոսել է իր նախկին թիմակցի՝ Լիոնել Մեսսիի մասին, հաղորդում է Football Espana-ն:
«Գիտեմ, որ մի օր Մեսսին կհեռանա «Բարսելոնա»-ից: Բոլորը դրան են սպասելու: Ամեն ինչն էլ ունի իր ավարտը: Մեծ ֆուտբոլիստները գալիս և գնում են:
Իհարկե, դժվար կլինի Մեսսիին այլ թիմում պատկերացնել, սակայն դա մի օր լինելու է:
Դա կարող է լինել մեկ տարվա ընթացքում կամ հինգ տարի անց: Դա կապված է մի շարք գործոնների հետ»,- հայտարարել է Դեկուն: