ՕՊԵԿ-ը չի նվազեցնի նավթի արդյունահանումը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով Քուվեյթի նավթի նախարարին:
Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի էն-Նույամիի խոսքերով` ՕՊԵԿ-ը «մեծ որոշում է ընդունել և մեծ միաբանություն է ցուցադրել»:
Վենեսուելայի ներկայացուցիչ Ռաֆայել Ռամիրեսը հաստատել է, որ քվոտաների վերաբերյալ որոշումն անդամ երկրների կողմից ընդունվել է միաձայն: