Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ թիմի պաշտպան Սերխիո Ռամոսը սխալ քայլ է կատարել, ասելով, որ Դիեգո Կոստան և Սեսկ Ֆաբրեգասը հավատարիմ չեն իրենց ազգային հավաքականի նկատմամբ, հաղորդում է AS-ը:
«Ռամոսը չպետք է այդպիսի բան ասեր, նա սխալվել է: Դիեգոն անհանգստացած է, որ չի տվել իր ազգային հավաքականին այն, ինչ նրանից սպասել էինք»,- հայտարարել է Դել Բոսկեն:
Հիշեցնենք, որ Կոստան և Ֆաբրեգասը չմասնակցեցին Իսպանիայի հավաքականի վերջին հանդիպումներին վնասվածքների պատճառով, սակայն մի քանի օր անց հայտնվեցին իրենց թիմի մեկնարկային կազմում: