Սիրիական բանակի ստորաբաժանումները ինքնապաշտպանական ուժերի հետ համատեղ ոչնչացրել են ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման շտաբ գրասենյակը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր քաղաքում, հաղորդում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ Դեյր էզ-Զորում բարեհաջող ավարտված հատուկ գործողության արդյունքում, բացի իսլամիստների շտաբից, ոչնչացվել է նաև էլ-Ջաբալիա շրջանում գտնվող 30 մետր երկարությամբ թունելը: Հուվեյջի, Սաքերի, էլ-Հուվեյքի և էլ-Ռաշիդիայի շրջաններում չեզոքացվել են ահաբեկիչների մի քանի խմբեր: