Ֆրանսիական «Բաստիա»-ի բրազիլացի հարձակվող Բրանդաոն մեկ ամիս ժամկետով դատապարտվել է ազատազրկման, հաղորդում է L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ Բրանդաոն Ֆրանսիայի ընթացիկ առաջնության մեկնարկային տուրերից մեկի ժամանակ ՊՍԺ-ի դեմ խաղից հետո գլխով հարվածել էր մրցակցի կիսապաշտպան Տիագո Մոտային և փախուստի դիմել:
Այսպիսով, Ֆրանսիայի Լիգա 1-ի կարգապահական կոմիտեն Բրանդաոյին որակազրկել է վեց ամսով:
Աղբյուրը նշում է, որ մեկ ամսվա ազատազրկման փոխարեն Բրանդաոն կկատարի հանրօգուտ աշխատանք: