Մարզահագուստ արտադրող Adidas ընկերությունը ներկայացրել է կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի նոր խաղակոշիկները:
Խաղակոշիկներն արտադրվել են Արգենտինայի Ռոսարիո քաղաքում, որտեղ Մեսսին ծնվել է, իր առաջին քայլերը կատարել ֆուտբոլում: Այն կոչվում է «Adidas Messi mirosar10»:
«Mirosar»-ն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «Իմ Ռոսարիո», իսկ 10-ը Լեոյի խաղային համարն է:
Նարնջագույնը կապված է Մեսսիի առաջին ակումբի գույների հետ, իսկ կանաչը՝ գլխավոր մրցակցի, որի դապասը Մեսսին իր առաջին դերբիում 4 գոլ խփեց՝ լինելով անչափահաս:
Խաղակոշիկները վաճառքի կհանվեն դեկտեմբերի 1-ից: Արժեքը կազմում է 220 դոլար: