Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում իր թիմի մրցակիցներից 1/8 եզրափակիչ է դուրս գալու ոչ թե «Լիվերպուլ»-ը, այլ շվեյցարական «Բազել»-ը:
Իտալացի մասնագետը կարծում է, որ «Բազել»-ն այս պահին գերազանցում է «Լիվերպուլ»-ին:
«Կարծում եմ՝ այս պահին «Բազել»-ն ավելի ուժեղ է, քան «Լիվերպուլ»-ը: «Բազել»-ը մեզ հետ դուրս կգա 1/8 եզրափակիչ»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: