«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ում իրավունքները պատկանում են «Նյու Յորք Սիթի»-ին, կարծիք է հայտնել իր թիմի խաղի մասին, ինչպես նաև գովեստի խոսքեր հասցեագրել հարձակվող Սերխիո Ագուերոյին:
«Հաշվի առնելով մեր թիմի կազմի հզորությունը կարծում եմ, որ մենք միայն պրեսինգի ենք ենթարկելու մրցակցին: Կփորձենք կատարելագործել մեր խաղն ու հաղթանակի հասնել Հռոում:
Ինչ վերաբերում է Ագուերոյին, ապա նա աշխարհի լավագույն հարձակվողն է: Հիանալի է, որ Պրեմիեր Լիգայում այդքան հզոր ֆուտբոլիստներ են խաղում: Նախորդ տարի Լուիս Սուարեսն էր, այժմ Ագուերոն և Դիեգո Կոստան: Նրանք երկուսն էլ համաշխարհային ֆուտբոլի լավագույնների թվում են: Ագուերոն ամբողջովին այլ հարթության վրա է: Նա չի դադարում գոլեր խփել»,- ESPN-ը մեջբերում է Լեմպարդի խոսքերը: