Նիգերիայի նավթի նախարար Դեզիանի Ալիսոն-Մադուեկեն կարող է 2015 թ. դառնալ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) նախագահ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով նիգերիական պատվիրակության աղբյուրներին:
Հիմա ՕՊԵԿ-ի նախագահը Լիբիայի փոխվարչապետ Աբդուրահման Աթահիր Ալ Ահիրիշն է:
Աղբյուրի խոսքով՝ Ալիսոն-Մադուեկեի թեկնածությունն առաջարկվել է ընթացիկ տարվա ամռանը: