Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում հերթական նստաշրջանում հավանության են արժանացրել բանաձևը, որը կոչ է անում առանձնացնել Google ընկերության որոնողական համակարգը, հայտնում է AFP-ն:
Պատգամավորների կարծիքով՝ Google-ը մենաշնորհային դիրքում է ինտերնետ որոնման ու այլ ծառայությունների ոլորտում: Տվյալ բանաձևը, որն ընդգրկում է հարցերի լայն սպեկտոր, կրում է բացառապես խորհրդատվական բնույթ:
Եվրահանձնաժողովը դեռ 2010-ին է սկսել մասնագիտացված որոնողական ծառայությունների ներկայացրած գործի հետաքննությունը, որոնք Google-ին մեղադրում են իր գերակա դիրքի չարաշահման մեջ: