Մեծ Բրիտանիայի առաջատար խորհրդարանական կուսակցությունները պատրաստակամություն են հայտնել Շոտլանդիային մասնակի ինքնավարություն տրամադրել ֆինանսական ոլորտում, հայտնում է Associated Press-ը: Շոտլանդիային կարող է իրավունք տրվել ինքնուրույն սահմանելու հարկի դրույքաչափը: Հավաքված միջոցները կմնան երկրի բյուջեում: Շոտլանդիան կարող է նաև իրավունք ստանալ ինքնուրույն վերահսկելու սոցիալական ապահովման ծախսերը:
Շոտլանդիային հարկային ինքնավարություն տրամադրելու առաջարկը խորհրդարանի քննարկմանը կդրվի 2015 թ. հունվարին:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անկախանալու հարցով հանրաքվեն, որի արդյունքում քաղաքացիների 55%-ը ցանկություն է հայտնել Միացյալ Թագավորության կազմում մնալու, 45%-ը դեմ է քվեարկել: