Victoria’s Secret-ը ստեղծել է «խելացի» մարզական կրծկալ, հայտնում է korrespondent.net-ը:
Կանացի ներքնազգեստի նորաձև ապրանքանիշը ստեղծել է մարզական կրծկալ, որը կարող է չափել սրտի ռիթմը: Հագուստի մեջ տեղադրված են հատուկ էլեկտրոդներ, որոնք մաշկին դիպչելիս որսում են սրտի ռիթմը: Նման տեխնոլոգիաներ են կիրառվում տոնոմետրերի մեծամասնությունում:
Դեռ հայտնի չէ, ինչպես է կատարվելու նման արտադրանքի լվացքը, քանի որ այն համատեղելի չէ էլեկտրոնիկայի հետ:
Սմարթ-հագուստի ու հագուստի մշակումը բավական հայտնի է դարձել վերջին շրջանում՝ գրեթե բոլոր առաջատար ընկերությունները, որոնք մասնագիտացած են IT-ի ուղղությամբ, գործարկում են իրենց արտադրանքի շարքերը: