Ռիհաննան մոտ ապագայում պատրաստվում է ներկայացնել իր սինգլը, որից հատվածներ նա արդեն օրերս է հրապարակել, ապա և նոր ձայնասկավառակ, տեղեկացնում է spletnik.ru-ն:
Այսպես, Ռիհաննայի նոր սինգլի մասին կա կարճ աուդիոձայնագրություն, որը երգչուհին հրապարակել է Instagram-ի իր էջում, սակայն դրա ռելիզի օրը չի հրապարակվում:
Ամեն ինչ սկսվել էր Twitter-ում Dj Skee-ի հաղորդագրությամբ, որը նա հրապարակել էր դրանից մի քանի ժամ անց:
Դրանում երաժիշտը հայտնել էր, որ Dash Radio-ի եթերում կպատմի երգչուհու 8-րդ ալբոմի մանրամասները:
Պարզվում է, որ Ռիհաննայի նոր ալբոմը լույս կտեսնի 2015 թ. սկզբին ու կլինի շատ բազմազան: