Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

Ոստիկանության ՊՊԳ վարչության միլիոնատեր պետն «անգինայով կատարում էր փոխնախարարի հանձնարարականը»

Ոստիկանությունում այսօր լրագրողների մասնակցությամբ ամփոփվում էին պետական պահպանության գլխավոր վարչության մատուցած ծառայություններն ու 2014 թ. կատարած աշխատանքը: Նախորդ բոլոր դեպքերում, երբ ամփոփվում էին տարբեր վարչությունների աշխատանքները, այն ներկայացնում էին վարչությունների պետերը: Բայց այսօր ՊՊԳՎ սկանդալային պետ Ռոմիկ Մկրտումյանը ներկա չէր ասուլիսին: Երբ հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը, որ պետը ներկա չէ ասուլիսին, նրա տեղակալը շտապեց ասել, որ Մկրտումյանը վատառողջ է: Իսկ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյան իր հերթին ասաց, որ այս օրերին Արմավիրում զորավարժություններ են՝ կապված ատոմակայանի պահպանության հետ, քանի որ ատոմակայանը համարվում է պետական պահպանության օբյեկտ: «Դրա համար հիմա նա ոստիկանության զորքերի հրամանատարի հետ միասին ներգրավված է նախապատրաստական աշխատանքներում դեռ շաբաթվա սկզբից»,- ասաց Հովհաննիսյանը:

Մեր դիտարկմանը՝ հիմա վատառո՞ղջ է Մկրտումյանը, թե՞ զորավարժությունների է պատրաստվում, Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես ասում եմ այն, ինչ ես եմ հանձնարարել»: Իսկ Մկրտումյանի տեղակալը ավելացրեց. «Ինքը վատառողջ էլ է, անգինա ունի»:

Նշենք, որ Ռոմիկ Մկրտումյանը համակարգում աչքի է ընկնում հատկապես իր ունեցվածքով: Նա մի հսկայական առանձնատուն ունի Արեշում՝ սեփական գազանանոցով, նմատիպ մեկ ուրիշը՝ Սևանում: Բացի դրանից՝ նրան և ընտանիքին են պատկանում 05ՕՕ005 պետհամարանիշով «Մերսեդես G550», 05VV005 պետհամարանիշով «Բենթլի», 91ՍՈ111 պետհամարանիշով «Պորշե», 005ՕՕ05 պետհամարանիշով «Ռենջ Ռովեր», 14RR014 պետհամարանիշով «Տոյոտա Պրադո» ավտոմեքենաները: Մինչդեռ նա և իր ղեկավարած վարչության աշխատակիցները ստանում են բավական համեստ աշխատավարձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում