Իսպանացի թենիսիստ, աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը երկակի տպավորություններ ունի 2014թ. մրցաշրջանից: Թենիսիստը, ով 4 տիտղոս նվաճեց մրցաշրջանում, անընդհատ վնասվածքներ էր ստանում:
«2013թ. կախարդական էր ինձ համար: Այն այլևս չի կրկնվի: Հիմա տրիքս ավելացել է 2 տարով, և պետք է ներդնեմ ողջ ուժերս գագաթնակետին վերադառնալու համար:
2014-ին բազմաթիվ էին առողջական խնդիրները, տարատեսակ վնասվածքները, որոնք հնարավորություն չտվեցին մրցաշրջանի մեծ մասում ցուցադրել լավագույն խաղս:
Այդ իսկ պատճառով 2015թ. գլխավոր նպատակս վնասվածքներից խուսափելն է: Բացի այդ, հուսով եմ նաև շատ խաղեր անցկացնել թենիսիստների հետ, որոնք առաջին քառյակում չեն»,- Նադալի խոսքերը մեջբերում է Marca-ն: