Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Ամերիկահայերը կբոյկոտեն այսօրվա դրամահավաքը․Հայաստանին ոչ թե նվիրատվություն է պետք, այլ նորմալ իշխանություն

Այսօր Լոս Անջելեսում կանցկացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Մինչ այդ Եվրոպական տարբեր քաղաքներում արդեն իսկ ճաշ-դրամահավաքներ են կազմակերպվել, որոնց ընթացքւոմ ևս որոշակի գումար հանգանակվել է:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Կալիֆոռնիայի ճաշկերույթը, սակայն, ուղեկցվել է բողոքի ակցիայով: Ամերիկահայերի մի խումբ նախօրեին բողոքի ակցիա են անցկացրել այն հյուրանոցի դիմաց, որտեղ այդ պահին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Պարգև Սրբազանի և այլոց մասնակցությամբ տեղի էր ունենում հիմնադրամի ամենամյա ճաշ-դրամահավաքը:

«Բոյկոտում ենք համահայկական հիմնադրամը, հավաքեք հարկեր, ոչ թե նվիրատվություն» գրությամբ շապիկներով մի քանի ամերիկահայեր ճաշկերույթի գնացողներին հանգանակություն չանելու կոչերով գրություններ են բաժանել: Բողոքի ակցիային մասնակցած ամերիկահայ լրագրող Արա Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դրամահավաք կազմակերպելու անհրաժեշտություն չկա: Իրենք դեմ են այդ դրամահավաքին, քանի որ կարծում են, որ նվիրատվություններ հավաքելու փոխարեն՝ Հայաստանի կառավարությունը պետք է հարկերը հավաքի: «Հայաստանի կառավարությունը լավ կաներ՝ հարկերը պատշաճ հավաքեր, օլիգարխներից, պետական աշխատողներից հարկեր գանձեր, ոչ թե դրամահավաք կազմակերպեր: Այդ չվճարվող հարկերն առանձին ամեն տարի մոտավորապես 500 միլիոն դոլարի արժեք ունեն: Բացի դրանից՝ կառավարությունը սխալ ձևով է կառավարում փողերը, որտեղից էլ կորչում է մոտ 250 միլիոն դոլար: Այսինքն՝ ամեն տարի Հայաստանը ստանում է մոտ 750 միլիոն դոլարի վնաս, որն ավելին է, քան ամեն տարի հանգանակված գումարը»,- ասաց Մանուկյանը:

Լրագրողի խոսքով՝ միաժամանակ շատ սխալ է, որ «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարի հանրապետության նախագահի աթոռը զբաղեցնող մարդը և կառավարության մերձավոր շրջապատի ներկայացուցիչները: «Դա շատ սխալ է: Քանի դեռ «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհորդը կազմված է պետական մարմինների ղեկավարներից, այն արդեն դադարում է դառնալ բարեգործական հիմնադրամ, քանի որ մենք բոլորս գիտենք, լսել ենք և փաստեր ունենք, որ այդ անձինք գողեր են՝ սկսած Սերժ Սարգսյանից, Գագիկ Հարությունյանից, վերջացրած մյուսներով: Նրանք գողանում են հասարակ ժողովրդի փողերը»,- ասաց մեր զրուցակիցը:

Եվ հետո, Մանուկյանի խոսքով, Հայաստանն առանձին իր ուժերով կարող է իր խնդիրները լուծել: «Այդ պատճառով մենք առաջարկում ենք, որ մարդիկ փող չտան: Հայաստանը ոչ թե նվերների պետք ունի, այլ պետք ունի նորմալ ղեկավարության, որը չի գողանա իր ժողովրդից և ունակ կլինի իր խնդիրները իր միջոցներով լուծել: Ճանապարհ սարքելը, դպրոց նորոգելը և այլ ծրագրեր, որոնց վրա ծախսվում են հիմնադրամի հավաքած գումարները, ամբողջությամբ Հայաստանի և Արցախի կառավարության անմիջական պարտականությունն է: Իրենք պարտավոր են ժողովրդից հավաքած հարկերով հոգալ այդ խնդիրները: Դա չպետք է լինի Սփյուռքի պարտականությունը: Եթե Սփյուռքը ինչ-որ բան ունի անելու, ապա դա այն է, որը պետության անմիջական պարտավորությունը չէ: Սա է մեր բողոքը»,- նկատեց լրագրողը:

Նա մեզ հետ զրույցում ասաց նաև, որ ինքը փաստեր ունի, որ հանգանակությունից հետո որոշ անձինք կարողանում են Հայաստանում արդեն հետ ստանալ իրենց փողերը: Եվ հետո՝ ինքն իր խմբով պարզել է, որ տարբեր ծրագրերի համար հիմնադրամի ուղղած գումարների մի մասը յուրացվում է: Ծրագրի համար ավելի քիչ գումար է ծախսվում, քան հատկացվածը: «Այդքանից հետո ես անձամբ չեմ պատրաստվում ոչ մի լումա նվիրաբերել հիմնադրամին և նույնը կոչ եմ անում բոլորին»,- եզրափակեց Արա Մանուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում