Friday, 19 04 2024
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա

Նախընտրական ռեժիմի ընդլայնում

Նոյեմբերի 26-ին հետաքրքիր զարգացումներ էին տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանում՝ Ավագանու նիստում, որտեղ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բախվել էր ԲՀԿ-ի խմբակցության հետ: Սա իսկապես արտառոց իրադարձություն է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ տարիներ շարունակ ներքաղաքական կյանքում, այսպես ասած, կոշտ այլընտրանք կամ ոչիշխանական ուժ ներկայացող «Բարգավաճ Հայաստանը» Երևանի Ավագանում իր քվեարկություններով ու պահվածքով որևէ կերպ չէր տարբերվում ՀՀԿ-ից: Եվ ուրեմն ինչո՞ւ բախում սկսվեց Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի թեմայով, որը երևի թե ընդամենը առիթ էր: Պատճառը հավանաբար այն է, որ ԲՀԿ-ին հարկավոր էր նման մի առիթ՝ Երևանի Ավագանում էլ, այսպես ասած, ոչիշխանական ուժ ձևակերպվելու համար, քանի որ մի տեսակ դիսոնսնա էր ստացվում՝ ներքաղաքական կյանքում կոշտ համաժողովրդական շարժում, իսկ Երևանի Ավագանում՝ ներդաշնակ շարժում ՀՀԿ-ի հետ: Կարիք կար տարանջատվելու, և ԲՀԿ-ն առիթն օգտագործում է տարանջատումը Երևանի Ավագանում սկսելու համար:

Այս ամենից զատ, սակայն, Տարոն Մարգարյան-ԲՀԿ առաջացած պայքարը կարող է ունենալ նաև հեռուն տանող որոշակի նախադրյալներ կամ հիմքեր: Երկու տարի հետո Երևանի քաղաքապետի նոր ընտրություններ են՝ 2017 թվականին: Նույն թվականին նաև խորհրդարանական ընտրություններն են: Այս զուգորդումը ստեղծում է առանձնահատուկ մի իրավիճակ՝ հատկապես ներքաղաքական և ներիշխանական դիմակայության սրվող զարգացումների ֆոնին: Բացառված չէ, որ խորհրդարանական ընտրությունների համատեքստում սրացումն ու լարվածությունը մեծանա այն աստիճանի, որ Սերժ Սարգսյանը իրավիճակը լիցքաթափելու համար գնա յուրօրինակ քայլի և ԲՀԿ-ին գործարք առաջարկի՝ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը հերթական անգամ ընդունելու դիմաց «փոխհատուցում» ստանալ Երևանի Ավագանում՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա և Երևանի քաղաքապետի պաշտոն:

Կգնա՞ այդ առաջարկին ԲՀԿ-ն, կլինի՞ նման գործարք, թե՞ ոչ՝ բնականաբար, այսօր շատ դժվար է ասել: Սակայն որ նման տարբերակները Սերժ Սարգսյանի զինանոցում կլինեն, կասկած չկա, քանի որ այդ զինանոցը միշտ էլ լցված է եղել զուտ նման գործարքային միջոցներով:

ԲՀԿ-ին կարող է առաջարկվել Երևանի Ավագանում այնպիսի մասնաբաժին, որը ՀՀԿ-ին թույլ չի տա որոշումներ կայացնել առանց ԲՀԿ-ի: Մեկ աստիճան ավելին էլ կլինի այն, որ ԲՀԿ-ն կկազմի կոալիցիայի մեծամասնությունը, և քաղաքապետն էլ կլինի ԲՀԿ-ից: Եվ չի բացառվում, որ հենց այստեղ է ԲՀԿ-ի հանդեպ Տարոն Մարգարյանի չորության պատճառը: Այսինքն՝ բախումը ոչ միայն ԲՀԿ-ն էր շահագրգռված առաջացնել, այլև գուցե թե Տարոն Մարգարյանը, որը պատկերացնում է 2017 թվականի հնարավոր գործարքային սխեմաները, իսկ գուցե նաև ուղղակի ունի որոշակի ինֆորմացիա և ի դեմս ԲՀԿ-ի՝ այսօր արդեն տեսնում է իր քաղաքապետության ռեալ հակառակորդի, ինչով էլ պայմանավորված է եղել Երևանի Ավագանու նիստում ԲՀԿ-ի խմբակցության հանդեպ Տարոն Մարգարյանի աննախադեպ կոշտ և անհարգալից, ինչ-որ տեղ նաև ցինիկ վերաբերմունքը:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ ներքաղաքական կամ ներհամակարգային պայքարի թատերաբեմ է դառնում նաև Երևանի Ավագանին: Եվ ըստ որում՝ սա անխուսափելի էր, անկախ առավել լայն ինտրիգային սխեմաների առկայությունից, քանի որ, ի վերջո, մինչև 2017 թվականի մայիս մնացել է մոտ երկու տարի ժամանակ, և ակնհայտ է, որ նախընտրական ռեժիմի է անցնում ոչ միայն ներքաղաքական դաշտը, այլ նաև Երևանի Ավագանին:

 

Լուսանկարը՝ Bravo.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում