Օսկարակիր դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, կվառեն ԱՄՆ գլխավոր տոնածառի լույսերը, գրում է The Hollywood Reporter-ը:
Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում: Միջոցառումը տեղի կունենա արդեն 92-րդ անգամ:
Հանդիսատեսի առաջ ելույթ ունենան Նի-Յոն, Սթիվ Միլլերը, Շելլի Ռայթը, Fifth Harmony խումբը, Պատիի Լաբելը, Nico & Vinz դուետն ու The Tenors-ը:
Երկրի գլխավոր տոնածառի լույսեր վառելու ավանդույթը սկսվել է 1923-ին ԱՄՆ նախագահ Կալվին Կուլրիջի նախաձեռնությամբ, հիշեցնում է ամսագիրը: