Կալիֆոռնիայում չինացի դեռահասները վարում են ամենաթանկ ավտոմեքենաները, որ գոյություն ունեն աշխարհում:
Դեռահասները կազմակերպում են գաղտնի հավաքներ, որոնցում հպարտանում են իրենց հարյուր հազարավոր դոլարներ արժեցող մեքենաներով, գրում է carscoops.com ավտոմոբիլային կայքը:
Պարբերականներից մեկի լրագրողը եղել է այդպիսի երեկույթներից մեկում ու շփվել կազմակերպիչների հետ: Դրանք հիմնականում 19-20 տարեկան երիտասարդներ են: Ակումբի մոտ կայանված են եղել Lamborghini, Bentley, Maserati, Ferrari և պրեմիում դասի այլ բրենդների ավտոմեքենաներ:
Կալիֆոռնիայում է գտնվում ԱՄՆ ամենամեծ չինական համայնքը: