Ռուսաստանը Թուրքիայի գլխավոր ռազմավարական գործընկերն է: Երկիրը ձգտում է ամրապնդել դիրքերը որպես մերձավորարևելյան տարածաշրջանի առաջատար երկիր և ուղղվում է դեպի Ռուսաստան, այլ ոչ թե դեպի եվրոպական երկրներ՝ հայտարարել է Ռուսաստանում արտակարգ և լիազոր դեսպան Այդին Սեզգինը: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Այս հայտարարությունը հնչել է Սեզգինի մասնակցությամբ Թաթարստանի առաջնորդ Ռուստամ Մինիխանովի և Ռուս և թուրք ձեռնարկատերերի ասոցիացիայի անդամների հանդիպմանը:
«Թուրքիան ձգտում է դառնալ իր տարածաշրջանի ռազմավարական առաջնորդ: Հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ պետք է կառուցել շատ ակտիվորեն՝ բոլոր ոլորտներում: Այլապես այն քաղաքական նպատակներին, որոնք դրել են մեր քաղաքական առաջնորդները, շատ բարդ կլինի հասնելը»:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատմական և դիվանագիտական կապերը գոյություն են ունեցել շատ դարեր, և այդ կապերը շատ ամուր են, ու դրանք խախտելն անհնար է: