«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է «Լուդոգորեց»-ի դեմ խաղում գրանցած ոչ-ոքին:
«Հիասթափված եմ: Ցավալի էր ավարտել հանդիպումը 2:2 հաշվով: Մենք կարող էինք նաև երրորդ գնդակը խփել: Հիանալի պաշտպանվում էինք: Ցանկանում էինք լավ սկսել, բայց, ցավոք, արագ գոլ բաց թողեցինք:«Լուդոգորեց»-ի ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ ամուր թիմ են:
Կարևորն այն է, որ մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: Ի սկզբանե պարզ էր, որ մենք բարդ խմբում ենք: Ուրախ եմ, որ այս արդյունքը բավարարում է մեզ, բայց կարող էինք նաև հաղթել»,- Daily Mail-ը մեջբերում է Ռոջերսի խոսքերը: