Եվրոպայի երկրները հետաքրքրված են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գործունեության օրինականացմամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ փոխանցում է Kanal7 հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ եվրոպական երկրներն ակտիվորեն աջակցում են ԴԱԻՇ-ի զինյալների դեմ հակաահաբեկչական գործողություններին, սակայն ըստ այդմ, չգիտես ինչու, աչք են փակում PKK-ի զինյալների գործողությունների վրա:
Էրդողանի խոսքով՝ ինքը տարբերություն չի տեսնում ԴԱԻՇ-ի և PKK-ի միջև: