Նյու Յորքի գրախանութի սեփականատեր Նիկոլաս Լինգը հրապարակել է ֆրանսիացի գրողներ Ժան-Պոլ Սարտրի և Ալբեր Քամյուի նամակագրությունից բացառիկ նամակ, հայտնում է The New York Times-ը:
Հայտնի է, որ փիլիսոփայության ոլորտում տարաձայնությունների պատճառով Սարտրը դեն էր նետել Քամյուի նամակների մեծ մասը: Սակայն հրապարակված նամակը գրվել է մինչև 1952 թվականը, երբ գրողները վիճել էին: Նամակում Քամյուն Սարտրին անվանում է «իմ թանկագին Սարտր»:
«Արի ավելի հաճախ տեսնվենք, ես այնքան եմ մտածել մեր մասին վերջին շրջանում»,- գրում է Քամյուն:
Սարտրն ու Քամյուն առաջին անգամ հանդիպել են 1943-ին և ընկերացել, սակայն շատ հարցերում չեն կարողացան ըմբռնում գտնել և կտրուկ արտահայտություններ են թույլ տվել միմյանց հասցեին: