Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԴԱԻՇ-ի դեմ ռազմական արշավ իրականացնող ԱՄՆ-ին մեղադրել է «հանդգնության, անմտության» և «անվերջ պահանջներ» ներկայացնելու համար:
Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հարաբերություններում լարվածությունն ուժեղացել է ԴԱԻՇ-ի գործողություններին արձագանքելուց Անկարայի հրաժարվելու ֆոնին: Այս մասին հայտնում է Defense News-ը:
«Ինչո՞ւ է ինչ-որ մեկը գալիս տարածաշրջան՝ չնայած 12 հազար կմ հեռավորությանը»,- հայտարարել է Էրդողանն Անկարայում գործարարներին ուղղված ելույթում՝ ակնարկելով ԱՄՆ-ի գործողությունները:
«Ցանկանում եմ, որ դուք իմանաք, որ մենք դեմ ենք հանդգնությանը, անմտությանն ու անվերջ պահանջներին»,-հավելել է նա:
Նշենք, որ հուլիսին Էրդողանը հայտարարել էր, որ հոգնել է ԱՄՆ նախագահի հետ անձամբ շփվելուց: