GoPro ընկերությունը սպառողական անօդաչուների սեփական հոսքագիծ է մշակում, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին: Թերթը հիշեցնում է, որ GoPro-ն հայտնի է առաջին հերթին որպես կրելու տեսախցիկների արտադրող:
Ըստ աղբյուրների՝ HD-տեսախցիկներով բազմապտուտակ ուղղաթիռների վաճառքը կսկսվի 2015 թ.: Այդպիսի անօդաչուները կարժենան 500-1 000 դոլար:
Ընկերության մամալո քարտուղարը հայտարարել է, որ GoPro-ի արտադրանքից օգտվողներն արդեն «քառապտուտակ ուղղաթիռներից տեսագրված ցնցող նյութեր են ստեղծում»: