Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Եռյակը պատրաստվում է հերթական ընտրություններին, ոչ թե արտահերթ. Կարինե Աճեմյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը։

Տիկին Աճեմյան, հնարավոր է՝ 2015-ին Ռուսաստանը լքի ԵԽԽՎ-ն, և արդեն կարծիքներ են հնչում, թե սա անմիջական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա. ԵՏՄ անդամակցությունից հետո նաև Հայաստանին դա կսպառնա Ռուսաստանի ճնշմամբ: Դուք չունե՞ք նման մտավախություն:

-Ես մտավախություն չունեմ, բայց նաև կատեգորիկ պատասխան չեմ տա, բայց ինքս համոզված եմ, որ մենք ԵՄ-ի հետ մեր կապերը չենք դադարեցնելու, որովհետև, ինչպես գիտեք, ԱՊՀ տարածաշրջանում, ՌԴ-ի համեմատ, մեր օրենսդրությունը, մեր բիզնես միջավայրը շատ ավելի լավ վիճակում են գտնվում, և ես կարծում եմ՝ մենք պետք է ինչ-որ ձևով մեր դաշնակիցներին մեր հետևից տանենք, ոչ թե հակառակը: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ԵԽԽՎ-ին, ես չէի էլ ուզենա այդ մասին մտածել:

Մեր ուղղությունները երկու դաշտում էլ պետք է հավասարապես զարգանան, որովհետև եթե մենք ԵՏՄ-ին անդամակցում ենք, դա հստակ նշանակում է՝ որոշակի պարտավորություններ են լինելու, իսկ այն պարտավորությունները, որոնք ԵՄ-ի հետ նախկինում ունեցել ենք և որ ունենք այժմ, պետք է անպայման շարունակվեն:

Արդեն ակնհայտ է, որԱԺ-ն կվավերացնի ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթը: Միքայել Մելքումյանն այսօր հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի ԵՏՄ փաստաթղթին: Իշխանությունը վատ չի՞ զգում, որ արտաքին քաղաքականության մեջ իրեն հակակշռող ուժեր չկան:

-Շատ եմ կարևորում, որ ամեն քաղաքական ուժ հստակ դիրքորոշում հայտնի, և ուրախ եմ, որ ԲՀԿ-ն հստակ դիրքորոշում արդեն իսկ հայտնել է: Հակառակը, ես կանհանգստանայի, որ մենք այս հարցում ունենայինք իրարից շատ տարբերվող, իրար հակադրվող ուժեր լինեն, բայց սա մի հարց է, որտեղ մենք պետք է համախմբված լինենք, համախմբված աշխատենք։ Եթե համախմբված աշխատենք, մեր կորուստները քիչ կլինեն: Կրկնում եմ՝ գրագետ, համախմբված աշխատանքի դեպքում մենք կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները: Իսկ դժվարություններ լինելու են, մենք տեսնում ենք՝ աշխարհը ինչպես է խառնված իրար:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում