Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին վստահ է, որ գերմանական գրանդի դարպասապահ Մանուել Նոյերն ու կիսապաշտպան Արիեն Ռոբենն արժանի են ստանալ «Ոսկե գնդակ»-ը:
«Կարծում եմ, որ «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանան Նոյերը կամ Ռոբենը: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Մանուելը նվաճել է բոլոր տիտղոսները: Նա հիանալի անձնավորություն է: Ռոբենն անհավանական խաղ է ցուցադրում Բունդեսլիգայում և աշխարհի առաջնությանը:
Բայց ես վախենում եմ, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի ընտրության հարցում դարձյալ դեր խաղա քաղաքականությունը: Այլևս չեմ հավատում, որ «Ոսկե գնդակ»-ն, իսկապես, ստանում է տարվա լավագույն ֆուտբոլիստը»,- Bild-ը մեջբերում է Ռիբերիի խոսքերը: