Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Լոնդոնի «Արսենալ»-ից կրած պարտության վերաբերյալ:
«Շատ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանանք խաղի մեջ մտնել: Հանդիպման սկիզբը զարգանում էր մեզ համար վատագույն սցենարով: Արագ գոլ բաց թողեցինք:
Որոշ դրվագներում խաղադաշտում անում էինք այն, ինչ ցանկանում էինք: Բայց նման դրվագները քիչ էին: Շատ դեպքերում մենք այնքան լավ չէինք գործում, և «Արսենալ»-ն արժանի հաղթանակ տարավ»,- Bild-ը մեջբերում է Կլոպի խոսքերը: