Իսպանացի ֆուտբոլիստ Կարլոս Վարելան, ով նախկինում հանդես է եկել «Բազել»-ի կազմում, համեմատել է պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին և արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է քննադատել Քրիշտիանու Ռոնալդուին: Նրա արտաքին տեսքը, չգիտես ինչու, բացասական կարծիք է առաջացնում: Մարդիկ նախանձում են Քրիշտիանուին և ատում նրան: Եթե նա ահավոր տեսք ունենար, ավելի լավ վերաբերմունքի կարժանանար:
Ռոնալդուն արդեն երկու անգամ պետք է ստացած լիներ «Ոսկե գնդակ»-ը: Մեսսին այնքան լավ որակներ չունի, որքան Ռոնալդուն: Ոչ ոք չգիտի, ինչպես կխաղար Լեոն, եթե հանդես գար այլ ակումբում: Մինչդեռ Քրիշտիանուն ապացուցել է իր բարձր կարգը դեռ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հանդես եկած տարիներին»,- AS-ը մեջբերում է Վարելայի խոսքերը: